ՄԵՐ ՄԱՍԻՆ

Dalma Gold Gallery ոսկերչական իրերի վաճառքի մասնագիտացված առևտրի կենտրոնը զգաղեցնում է 1000 քմ ընդհանուր մակերես և գտնվում է Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնում: Սրահում գործում է 18 խանութ-սրահ և 215 տաղավար:

Այստեղ յուրաքանչյուր գնորդ կգտնի ոսկերչական արվեստի ինքնատիպ զարդեր, քանի որ մեզ մոտ ներկայացված են ոսկերչական արվեստի լավագույն վարպետների աշխատանքները, սա մի վայր է, ուր հանդիպում են արվեստն ու արհեստը:

Մենք ստեղծում ենք այն միջավայրը, ուր կարելի է հաղորդակցվել գեղեցիկի հետ, գտնել այն նմուշը, որ արտացոլում է գեղեցկության՝ Ձեր սեփական պատկերացումը:

Սրահի գեղեցիկ ձևավորումը և լուսավորությունը, հարմարավետ աշխատանքային գոտին և վաճառասրահը և ստեղծված բոլոր պայմանները նպաստում են հարմարավետ և հաճելի առևտրին:

Մենք աշխատում ենք, որպեսզի Dalma Gold Gallery-ն լինի Ձեր` ոսկերչական իրերի գնման N առաջին ընտրությունը: